Posted in Պրակտիկայ փաթեփ

Արտակարգ իրավիճակներում տարբեր գրադարանների գործունեությունը

Ելնելով արտակարգ դրությունից,մեր բոլոր գրադարանները  դադարել են սպասարկել և այդ պատճառով աշխատում են առցանց: Չնայած համաճարակին կատարվել են բազմաթիվ միջոցառումներ տարբեր գրադարաններում օրինակ,

Սիրելի՛ ընթերցասերներ, այս տարի նշվում է Խնկո Ապոր 150-ամյակը. փորձեք գուշակել և շարունակել հայ մանկագրի ստեղծագործությունները:
©Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
и ещё 6
<img class=”j1lvzwm4″ src=”data:;base64, ” width=”18″ height=”18″ />
<img class=”j1lvzwm4″ src=”data:;base64, ” width=”18″ height=”18″ />
61
Комментарии: 1
Поделились: 28
Нравится
Комментировать

Поделиться

Սիրելի՛ հետևորդներ
2020թ.-ի ապրիլին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն իր գործընկեր Գերմանիայի պատանեկան գրադարանից ստացավ առաջարկ մասնակցելու միջազգային նկարչական «Ես՝ մեկուսացման օրերին» խորագրով առցանց ցուցահանդեսին:
Միջազգային առցանց նկարչական ցուցահանդեսին մասնակցեցին աշխարհի 43 երկրներից 841 երեխա, այդ թվում՝ 31 աշխատանք ներկայցվեց Հայաստանից:
Գրադարանը փոքրիկ հոլովակ է պատրաստել՝ ձեզ ներկայացնելով ցուցահանդեսին մասնակից մեր հայ երեխաների աշխատանքները:
Նշենք նաև, որ Գերմանիայի պատանեկան գրադարանի ընտրությամբ Հայաստանից ներկայացված աշխատանքներից 4-ը, այդ թվում՝ Ժասմինա Հովսեփյանի, Մարի Կարապետյանի, Դիանա Յոլյանի և Մարիանէ Նազարյանի աշխատանքները կմասնակցեն համաշխարհային շրջիկ ցուցահանդեսին:
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին ինքնատիպ նկարների համար:
Սիրելի հետևորդներ
Հայաստանի առաջին հանրապետության օրվան նվիրված շնորհավորանքները գործիքային գեղեցիկ կատարումներով շարունակվելուն են ողջ օրվա ընթացքում.🎈🎈🎈
Սիրով ունկնդրենք Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի փողային բաժնի աշակերտուհի Ադելինա Միքայելյանի կատարումը :
Արարատի մարզային գրադարան
Սիրելի հետևորդներ
Առաջարկում ենք դիտել «Իմ տնային գրադարանը» մանկական միջազգային նախագծի մասնակից մեր ընթերցողների պատրաստած հոլովակները ամփոփ տեսաշարերում՝ անցնելով ստորև ներկայացված հղումներով՝
ԽՆԿՈ ԱՊԵՐ /ԻՄ ՏՆԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ - միջազգային նախագիծ 10-11 տարեկաններ/ 1
⚔️ ԱՎԱՐԱՅՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ⚔️
«Մահ ոչ իմացեալ մահ է,մահ իմացեալ՝ անմահություն»:
Եղիշե
Չերկնչենք և չվախենանք հեթանոսների բազմությունից, իսկ եթե հասել է ժամանակը՝ մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս պատերազմում, մահն ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք: Վ. Մամիկոնյան
451թ. մայիսի 26-ի վաղ առավոտյան է տեղի ունեցել Ավարայրի ճակատամարտը: Հայոց այրուձին անցավ Տղմուտը և մխրճվեց թշնամու մարտական շարքերի մեջ: Պարսից բանակի որոշ զորամասեր չդիմացան հայերի ճնշմանը և նահանջեցին: Վարդան Մամիկոնյանը շրջանցեց հակառակորդին և հարվածեց պարսից բանակի պահեստազորին: Պարսիկների շարքում խուճապ սկսվեց, և թվում էր, թե հայերը հաղթում են: Բայց այդ ճակատագրական պահին զգացվեց պարսկական զորքերի թվական գերազանցությունը: Մուշկան Նյուսալավուրտի հրամանով պարսիկները վերադասավորեցին ուժերը, օգնության եկավ Մատյան գունդը: Նրանք շրջապատեցին սպարապետի փոքրաթիվ զորագունդը և սկսեցին աստիճանաբար սեղմել օղակը: Կատաղի ու օրհասական մարտ ծավալվեց: Հայ նախարարները և զինվորները կռվում և զոհվում էին՝ ծանր կորուստներ պատճառելով հակառակորդին:
Վարդանանց պատերազմը հայոց պատմության հերոսական էջերից է: Հայոց եկեղեցին սրբացրել է Ավարայրում զոհված մարտիկներին և նրանց դասել «հայրենիքի նահատակների» շարքը: Մինչև օրս էլ «Վարդանանց տոնը» հանդիսավորապես նշվում է համայն հայության կողմից:

📽Սիրելի կինոսեր ընթերցողներ, Հայաստանի ազգային գրադարանի Գրքասերի կինոակումբում այս պահին կարող ենք միասին դիտել «Նախաճաշ Թիֆընիի մոտ» հանրահայտ ֆիլմը, որի գրադարանային տեսարանները նկարահանվել են Նյու Յորքի հանրային գրադարանում:

✒️«Կինոյից նոր էի վերադարձել և Սիմենոնի վերջին գիրքն ու մի գավաթ վիսկի առած անկողին էի մտել. ամեն բան այնպես էր, որ ինձ հանգիստ ու հարմարավետ զգամ, սակայն չգիտես ինչու մի տարօրինակ անհանգստություն ունեի»: Թրումեն Կապոտե, «Նախաճաշ Թիֆընիի մոտ»

#Մնա_Ազգայինի_հետ
#Դիտիր_Ազգայինի_հետ

#Կինոթատրոնը_քո_տանը
#Կինոդիտումը_տոն_է

✒️«Իրականում ինձ գրավում են այն գրքերը, որոնք կարդալուց հետո մտածում ես՝ լավ կլիներ հեղինակը լիներ ընկերդ, ու ցանկացած պահի կարողանայիր զանգել նրան»: Հայաստանի ազգային գրադարանն առաջարկում է նման մի գիրք՝ Ջերոմ Դեյվիդ Սելինջերի «Փրկիչը տարեկանի արտում» վեպը, որից էլ հենց մեջբերված են վերոնշյալ տողերը (նախկին թարգմանությամբ՝ «Անդունդի եզրին՝ տարեկանի արտում»):

📚Համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը՝ Սելինջերի միակ՝ 1951 թվականին լույս տեսած «Փրկիչը տարեկանի արտում» (The Catcher in the Rye) վեպը համաշխարհային հռչակ բերեց նրան: «Ես ուզում եմ ոչ թե պարզապես բեսթսելլեր գրել, այլ լավ գիրք». սա էր գրողի ցանկությունը, որը նա մեծ հաջողությամբ իրականացրեց, և այսօր այս վեպը դարձել է աշխարհում ամենաշատ վաճառված գրքերից մեկը: ԱՄՆ-ում թերևս բոլորն են կարդացածել այս հիանալի գիրքը:

📖Մենք էլ ընթերցեք կամ վերընթերցենք վեպի հերոսի՝ Հոլդեն Քոլֆիլդի հետ վերապրելով խելացի ու նրբազգաց հոգու տվայտանքները, իրենց ուսերին զգալով աշխարհի ծանր բեռը: «Մարդիկ միշտ կարծում են, թե ամեն ինչ գիտեն: Իսկ ինձ չի հետաքրքրում, միայն թե երբեմն ձանձրանում եմ, երբ ինձ ասում են՝ քեզ տարիքիդ համապատասխան պահիր: Երբեմն ինձ պահում եմ ավելի մեծի պես, բայց մարդիկ դա չեն նկատում: Մարդիկ երբեք ոչինչ չեն նկատում»: Վեպը (թարգմանության «Անդունդի եզրին՝ տարեկանի արտում» տարբերակը) առցանց կարելի է ընթերցել այս հղումով
➡️ https://is.gd/KjFbmQ

🏠Գրականություն պատմության ամենաառեղծվածային գրողներից մեկի՝ Սելինջերի մասին հայտնի է, որ նա 1965 թվականին մեկուսացավ Նյու Հեմփշիրի իր առանձնատանը, անընդհատ գրեց, սակայն այդ ժամանակից ի վեր, մինչ մահը՝ 2010 թվականը գրված ստեղծագործությունները երբևէ չեն հրատարակվել: 2008 թ. Սելինջերը հիմնեց իր սեփական գրական ֆոնդը, որը նրա գրական ժառանգության բոլոր իրավունքների տերն է: Ֆոնդն արգելում է «Փրկիչը տարեկանի արտում»-ի որևէ էկրանավորում և 1965 թվանակից հետո գրված նրա որևէ ստեղծագործության տպագրություն:

🎦Ազգային գրադարանի կինոսեր ընթերցողներին հիշեցնենք, որ այսօր հինգշաբթի է՝ մեր ամենշաբաթյա կինոդիտումների օրը: Ժամը 18:30-ին բոլորիդ հրավիրում ենք ԳՐՔԱՍԵՐԻ ԿԻՆՈԱԿՈՒՄԲ՝ առցանց դիտելու Սելինջերի ու նրա ստեղծագործական կյանքի, «Փրկիչը տարեկանի արտում» գրքի ստեղծման և գրողի կյանքի այլ դրվագների մասին պատմող 2017 թվականին նկարահանված «Ըմբոստը տարեկանի արտում» ֆիլմը:

#Գրադարանը_քո_տանը
#Մնա_տանը_գիրք_կարդա
#Կարդա_Ազգայինի_հետ

#առցանց_ընթերցանություն
#առցանց_շտեմարաններ

#կարդանք_դասականներին
#համաշխարհային_գրականություն
#գրական_գլուխգործոց

#առցանց_կինոդիտում

«Դժոխքի ամենախավար վայրերը նրանց համար են, ովքեր չեզոքություն են պահպանել բարոյական ճգնաժամի պահերին»։

✒️Դանթեի «Աստվածային կատակերգություն» գլուխգործի առաջին մասից՝ «Դժոխք»-ից մեջբերված այս տողերը շատերն են սիրում կրկնել: 2020-ին մեծ գրողի 775-ամյակն է լրանում: Իսկ այս անմահ պոեմն արդեն 713 տարեկան է (1307թ.): «Աստվածային կատակերգություն»-ը միջնադարյան գրականության լավագույն նմուշներից մեկն է: Դանթեն այս պոեմով յուրօրինակ կամուրջ է ստեղծել դեպի վերածննդի դարաշրջան:

✒️Պոեմը բաղկացած է երեք մասից. Դժոխք, Քավարան, Դրախտ: Սրանք իրենց հերթին բաժանվում են առանձին մասերի. «Դժոխքը» բաղկացած է ինը պարունակից, «Քավարանը»՝ յոթ բոլորակից, «Դրախտը»՝ երկնային ինը ոլորտներից։ Մասերից յուրաքանչյուրը բաղկացած է 33 երգից։ Նախերգանքի հետ միասին բոլորը՝ 100 երգ։ Պոեմը գրված է տերցիններով՝ հանգավոր եռատողերով։

💻Հայաստանի ազգային գրադարանի սիրելի ընթերցողներ, առիթից օգտվելով առաջարկում ենք առցանց ընթերցել Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգություն»-ը՝ ևս մի անգամ վայելելով Արբուն Տայանի հայերեն սքանչելի թարգմանությունը: Մենք էլ Դանթեի հետ սկսենք ճանապարհորդությունը անդրշիրիմյան ոլորտներում: Մոտենալով դժոխքին՝ մուտքի ճակատին նրա հետ կարդանք. «Ով մտնողներ, թողեք ձեր հույսը համայն»: Թող Դանթեն մեզ ուղեկցի իր սեղծած աշխարհ, ինչպես պոեմում՝ Դանթեին՝ Վերգիլիուսը:

✒️Քրիստոնյա Դանթեին հանդերձյալ աշխարհ ուղեկցում է հեթանոս Վերգիլիուսը և ոչ թե հրեշտակ (ինչպես ընդունված էր միջնադարյան գրականության մեջ): Նա է գրողին առաջնորդում դեպի Դժոխք և Քավարան, որպեսզի ցույց տա հոգու փրկության ուղին: Այսպիսով, Վերգիլիուսն ստանձնում է հրեշտակի դեր: Հռոմեացի բանաստեղծի նշանակության այդպիսի ընդգծումը բացատրվում է նրանով, որ միջնադարում Վերգիլիուսին (չորրորդ էկլոգի մի հատվածի զուտ բիբլիական մեկնաբանության արդյուքում) համարում էին քրիստոնեության ավետաբերներից մեկը:

✒️Ամեն պարունակի սկզբում Վերգիլիուսը դռների մոտ կանգնած պահապանին ասում է հետևյալ եռատողը.

«…Մի´ խափանիր նրա ճամփան պարտադիր.

Այդ են կամում անդ` ուր կարող են անել,

Ինչ-որ կամին. Էլ ուրիշ բան մի´ հարցնիր»:

Այս խորհրդանշական արտահայտությունը հուշում է, որ Դանթեի «ճանապարհորդությունը» ցանկալի է, խրախուսվում է Բարձրյալի կողմից և ունի հատուկ նշանակություն. անցնելով դժոխքով, քավարանով և դրախտով` մաքրվել մեղքերից, և մարդկությանը հայտնել անդրշիրիմյան կյանքի գոյության մասին ու կոչ անել առաջ շարժվել ճիշտ ուղով և առանց մեղքերի:

📖Դանթեին այսօր ընթերցելն էլ ցանկալի է, խրախուսելի, պարտադիր:

Գիրքն առցանց կարելի է ընթերցել հետևյալ հղումով⤵️
https://grapaharan.org/Աստվածային_կատակերգություն

Կարելի է տարբեր ձևաչափերով բեռնել այստեղից⤵️
https://grqamol.am/…/dante-alighieri-astvatsayin-katakergu…/

Կարելի է լսել աուդիո տարբերակով ⤵️
http://grqaser.org/am/51/

📱Գիրքը կարող եք գտնել նաև Vlume հավելվածում:

Բարի ընթերցանություն: Գրեք ձեր տպավորությունները:
#Գրադարանը_քո_տանը
#Մնա_տանը_գիրք_կարդա
#Կարդա_Ազգայինի_հետ

#առցանց_ընթերցանություն
#երեկոյան_ընթերցանություն
#առցանց_շտեմարաններ

#կարդանք_դասականներին
#համաշխարհային_գրականության_գանձեր

#գրական_կոթող
#մայիսին_ծնված_գրողներ

Posted in Պրակտիկայ փաթեփ

Նախագիծ

 

<<Ես դարձա Սեբաստացի>>

 

Ես Մինասյան Մարգարիտն եմ՝ 2019թ. ընդունվել եմ <<Մխիթար Սեբաստացի>> քոլեջ՝ ըտրելով <<գրադարանային գործ>> մասագիտությունը, և ես  դարձա Սեբաստացի: Ինձ շատ  էր հետաքրքրում  գրադարանավարի մասնագիտությունը: Ես բազմիցս լսել էի Սեբաստացի կրթահամալիրի մասին, ու իմացա որ կարող եմ իմ ընտրած մասնագիտություը ստանալ, որպես ապագա գրադարանավար և ես դարձա Սեբաստացի , որի համար շատ ուրախ եմ: Ինձ շատ հոգեհարազատ է գրադարանավարի մասնագիտությունը:

 

Արդեն մեկ տարի է ես սովորում եմ այդտեղ: Այդ մեկ տարվա ընթացքում կրթահամալիրում ձերք բերեցի շատ նորանոր գիտելիքներ, մասնագիտական և ոչ մասնագիտական: Բոլոր դասավանդողներին շատ սիրում ու հարգում եմ, նրանք ջանք ու եռանդ չեն խնայել մեզ լիովին կրթելու և մեր գործին հմուտ տիրապետելուն, որպես արդի գրադարանավար: Մեծ սիրով սովորել եմ բոլոր դասերս, մասնակցել եմ կրթահամալիրյան բոլոր ծեսերին: Պատրասվում էինք գնալ հրատարակչություններ, գրադարաններ պրակտիկայի, որին շատ մեծ սիրով սպասում էի, բայց ցավոք սրտի, այդ չարաբաստիկ <<թագավարակի>>պատճառով տեղի չունեցավ:

 

Եվ մեր բոլոր դասերը մենք անցկացրեցինք հեռավար-առցանց, որը նույնպես անցնում էր շատ լավ ու մեծ սիրով:Հեռավար-առցանց ուսուցման ընթացքում մասնակցել եմ կրթահամալիրի ընտանեկան, ընթերցողական նախագծերին:

Posted in ՀԱՅ ՄԵԾԵՐԸ

Համո Սահյան

ԿենսագրությունHamo_Sahyan

Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզԼոր գյուղում։ Սահյանը սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որտեղ իբրև ուսուցիչ աշխատել էին բանաստեղծներ Գառնիկ Քալաշյանը և Ակսել Բակունցը։ 1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1935 թվականին ընդունվել և 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ 19391941 թվականներին աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում որպես գրական աշխատող: Որպես Կասպիական նավատորմի նավաստի, մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։ 1944 թվականին Զորյանի հրավերով գալիս է Երևան և բնակություն հաստատում նրա տանը։ Հենց Զորյանի օգնությամբ է Սահյանը ստեղծել իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։ Ստեփան Զորյանի ուշադրությանը Սահյանը պատասխանել է ձոն-նվիրումով, որում եղել են այսպիսի տողեր.

Aquote1.png Դուք հոր նման խիստ եք եղել,Ու հոր նման ներող,

Ձեր խորհուրդը խորն է եղել

Ու խրատը՝ գերող։

Aquote2.png

19651967 թվականներին եղել է «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիրը։

Մահացել է 1993 թվականի հուլիսի 17-ին Երևանում։ Նրա աճյունը տեղ է գտել Կոմիտասի անվան պանթեոնում։

Posted in Հայ ժողովրդական բանահյուսություն և մանակական գրականություն, Uncategorized

ՖՐԱՆՍՈՒԱԶ ՍԱԳԱՆ

ԲԱՐԵՎ, ԹԱԽԻԾ

Մնաս բարով, թախիծ,
Եվ բարև, թախիծ,
Դու, որ լցված ես գծերի միջև այս առաստաղի
Դու, որ լցված ես աչքերի մեջը իմ սիրած մարդու
Դու չե՛ս վատթարը ամեն ցավերից,
Քանզի շրթունքն էլ ամենատխուր
Դավաճանաբար ազդարարում է
Քո գոյությունը
Մեն մի ժպիտով:
Դե, բարև, թախիծ,
Սերը սիրելի մեր մարմինների
Եվ հզորությունը միևնույն սիրո,
Որ ասես հրեշ առանց մարմնի
Դուրս է հորդեցնում քաղցրությունը իր:
Հրեշ անգլուխ,
Բայց թախծի չքնաղ, գեղեցիկ դեմքով:

 

<<Բարև, Թախիծի>> հեղինակը՝ ներկայացնում է մի աղջնակի, որի տասնյոթ տարին նոր էր լրացել, ամառ էր ։ Նա երջանիկ էր, գիշերօթիկից դուրս գալուց հետո  , ապրում էր հոր և նրա սիրուհու՝ Էլզայի հետ։ Նրա հայրը քառասուն տարեկան ամուրի էր, նա այդ կարգավիճակին էր, դեռևս  տասնհինգ տարի։

Միջերկրական  ծովի ափին հայրը վարձել էր, մեծ ճերմակ մի ամառանոց։ Հայրը այնքան ազնիվ գտնվեց, որ աղջկան հարցրեց, իր ներկայիս սիրուհու Էլզայի, ընկերակցությունը արդյոք տաղտկալի չի լինի իր համար։ Բայց աղջիկը  ընդհակառակը քաջալերում էր հորը , քանզի գիտեր, որ հայրը կնոջ կարիք  ունի։

Եվ այդպես նրանք գնացին, և օրերից մի օր, Սեսին  հանդիպում է մի տղայի, որի անունն էր Սիրիլին, նրանք սիրահարվում են միմյանց ։ Նրանց օրերը անցնում էին շատ լավ ,մինչ այն ժամանակ, երբ իմացավ Սեսիլը, որ իրենց հյուր է գալիս Աննա Լարսենն, որը քառասուներկու տարեկան գայթակղիչ, շատ նրբագեղ մի կին էր։Սեսիլին դուր չէր գալիս, Աննայի հյուր գալը իրենց մոտ։ Սակայն Աննայի գալուց հետո նա այդ ցույց չէր տալիս։ Աննան եկավ օրերն անցնում էին, բայց աղջիկը օր օրի ավելի էր չարանում Աննայի հանդեպ, նկատելով , որ անտարբեր չի իր հոր նկատմամբ։

Եվ այդ ամենը, Ելզան նույնպես նկատելով հեռանում է։Ելզայի հեռանալուց հետո նրանք իրենց ավելի երջանիկ են զգում։ Եվ մի օր էլ որոշում են ամուսնանալ։Աղջնակը զարմանում է, որ իր հայրը միշտ դեմ է եղել ամուսնությանը, մի գիշերվա մեջ որոշել է ամուսնանալ։

Այդ փաստը , որ նրանք ամուսնանում են աղջկան նույնպես դուր չի գալիս, բայց նույնպես ցույց չի տալիս։Եվ մի օր Աննան տեսնում է, Սիրիլին աղջկա հետ սիրով զբաղվելիս և ասում է, որ այլևս չհանդիպեք, դու դեռ տասնյոթ տարեկան ես, կյանքդ մի վտանգի ։Աննան ուզում էր, որ աղջիկը սովորեր, նա հորը չասեց մի պայմանով, որ պետք է պարապի։

Աննան Ռեյմոնին ասում է, որ ձեր աղջիկը համբուրվում էր տղայի հետ, բայց հայրը այդ փաստը թեթև է տանում, բայց Աննայի հետ համամիտ է լինում, որ աղջիկը պետք է պարապի ։Նրանք ուզում էին, որ աղջիկը հրաժարվի անտառային աղջկա դերից և խելոք աշակերտուհու դեր ստանձնի։

Աղջիկը պարապում էր, բայց չէր կարողանում կենտրոնանալ, նա միշտ Սիրիլի մասին էր մտածում Աղջնակի մեջ օր օրի ավելանում էր Աննայի դեմ չարությունը, և խանդը։

Եվ օրերից մի օր , Էլզան հայտնվում է,  աղջիկը  ուրախանում է նրան տեսնելով և օգնություն է խնդրում, որպեսզի այդ ամուսնությունը չկայանա։ Էլզան, Սիրիլը և Սեսին նախագծեր են մշակում, դավեր են նյութում, և  այդ նրանց մոտ ստացվում է։Այնպես են անում , որ հայրը  նորից տարվում է Էլզայով ։ Եվ մի օր էլ Աննան իմանում է այդ մասին, նա շփոտված նստում է ղեկին և առաջ սլանում ։ Աննան ավտովթարի է ենթարկվում և մահանում։ Այդ իմանալով աղջիկը, զղջում է, որ իր մեղքով էր եղել այդ, իր ձեռքի գործնն էր դա, բայց արդեն ուշեր, ոչինչ փոխել չէր լինի։

Եվ այդպես Աննային կորցնելուց հետո, մի որոշ ժամանակ անց, Սեսին ծանոթանում է մի տղայի, հայրը մի կնոջ և նորից սկսվում է առաջվա կյանքը։ Նրանք երջանիկ են լինում։

Ինչ-որ բան  նրա մեջ բարձրանում. ևփակում էր  աչքերը և մեջը  բարձրացող այդ բանը կոչում իր անունով. բարև, թախիծ  և վերջ։

 

Posted in Հայ ժողովրդական բանահյուսություն և մանակական գրականություն, Գրադարանային Դաս

ԱԼԲԵՐՏՈ ՄՈՐԱՎԻԱ

 

<<   Չոչարա   >>   Իմ տպավորությունը

 

Ինձ շատ է դուր եկել այս վեպ- խոստովանությունը, որը գրել է Ալբերտո Մորավիան։

Ալբերտո Մորավիան  վեպ-խոստովանություն Չոչարան գրել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ժողովրդի ծոցից դուրս եկած մի կին պատմում է  իրադրձությունները, էջ առ էջ հոգեբանական սրաթախանձությամբ հեղինակը ցույց է տալիս իր հերոսուհու՝ Չեզիրայի վերածնունդը։

Վեպի սկզբում եսասիրական մոլուցքով բռնված խանութպանուհին՝ վերջում, անցնելով երկրորդ համաշխարհային պատերազմի բոցերի միջով, դառնում է հասարակական հոգսերով ապրող քաղաքացի։ Նա նույնիսկ սկսում է գիտակցել, որ այս կյանքի տերերը սրիկաներն ու ոճրագործներն են ,իսկ բարոյական ու ազնիվ մարդիք կորչում են և, որ պետք է պայքարեն ազնիվ մարդիք չարիքի դեմ։ Իտալական ժողովրդի ճգնաժամային  տարիները վեպում ցույց է տալիս Չեզերիայի հոգեկան վերածնունդը, և Ռոզետտայի բարոյական կործանումը։

Չոչարայում գեղարվեստական մարմնավորում է ստացել այն գաղափարը, որ երկրորդ համաշխարհային պատերազմը միայն ծայրահեղորեն արեց, բայց չվերացրեց մարդկային և հակամարդկային սոցիալական կոնֆլիկտը վերջնական լուծումը հետաձգելով վաղվա օրվա։Այդ առումով պատահական չէ , որ իր կուսական անարգությունը պատերազմի ամենածանր տարիներին բացահայտ  թշնամիներից պահպանած Ռոզետտան բռնաբարման է ենթարկվում  դաշնակիցների << փրկարար>> ներխուժումից հետո։

Եվ այն հանգամանքը , որ Ռոզետտան  ի սարսափ  իր մոր բռնաբարվելուց հետո  ներքնապես անձնատուր է լինում բարոյական այլասերման, ավելին է ցույց տալիս հեղինակի գաղափարական այն ․ նպատակագրումը, ըստ որի  մարդկային արժանապատվությունը անընկճելի է միայն այն դեպքում, երբ այն  ներդաշնակված է  իրականության մեջ առկա բարքերի և չարքերի ճանաչողությամբ։ Չեզերիան հիանալով  դստեր՝ Ռոզետտայի թե արտաքին և թե հոգեկան գեղեցկությամբ, ցավով է գիտակցում, որ նրա կատարելությունը  չի դիմանալու ճակատագրի նույնիսկ ամենանվազ հարվածներին։ Ռոզետտան վեպի վերջում կայծակային արագությամբ բռնում է  անբարոյականության ուղին ։ Տեսնելով այդ , ամոթի  ծանր  զգացումից Չեզիրան  բարձրաձայն հեկեկում է։

 

Posted in Կրթահամալիրյան ծեսեր

ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ․ ԶԱՏԻԿ

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում։ Քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում  նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոներից մեկն է։

tumb

Զատիկ  կամ  Հիսուս Քրիստոսի   հրաշափառ Հարության տոն՝՝

Քրիստոնյաներն իրար ողջունում են, ասելով.

-Քրիստոս յարեաւ ի մեռելոց…
-Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի:

Սկիզբ է առնում հրեաների կողմից այսօր նշվող Պասեք տոնից, որի ժամանակ ըստ քրիստոնեական դավանանքի 1-ին դարում։ Երուսաղեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը։ Պասեքը հրեաների կողմից ինչպես նախկինում այնպես էլ այսօր տոնվում է ի նշան եգիպտական ​​գերությունից ազատագրման եւ մասնավորապես Հին Կտակարանում նկարագրվող այն դրվագի, երբ Աստվածը նոխազի արյան միջոցով զատեց իր ժողովրդին եգիպտացիների վրա ուղարկված աղետից, անդրանիկ զավակների կոտորածից. Համաձայն քրիստոնեական ուսմունքի, այդ իրադարձությունը նախանշան էր Հիսուս Քրիստոսի (Գառն Աստծո) կամովին մահվան ընդունման եւ իր արյան հեղման, հանուն մարդկության փրկության. Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում է որպես զատիկ, որովհետեւ ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա, կյանք եւ հարություն.

Զատիկի տոնին հավատացյալները ձու են ներկում.Ներկված ձուն համարվում է Հարության եւ նոր կյանքի խորհրդանիշ, կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որը թափվեց մարդկության փրկության.

 

 

Զատիկի պատրաստությունը մեր տանը ՝

 

Քան որ իմ տղան նշանված է, ըստ ավանդության ՝ ես պետք է իմ հարսիկի տուն գնայի և հարսիկիս բաժին տանեյի։ Եվ մենք մեր ընտանիքով պատրասվեցինք և գնացիք այնտեղ նշեցիք Սուրբ Զատիկը։

93375486_660106844746894_2572953910184509440_n.jpg93500947_2870114399744393_650470323078037504_n.jpg93775117_700801757314479_5644930363865169920_n.jpg

Posted in Պրակտիկայ փաթեփ

ՊԱՏՈՒՄ

                                       ԻՄ ՕՐԱԳԻՐԸ

Իմ օրերը անցնում են շատ բովանդակալից ու հաճելի, ես հիմա վայելում եմ իմ հանգիստը ընտանիքիս հետ։ Չարաբաստիկ հիվանդության պատճառով ազգովի մեկուսացված ենք տանը և ես զբաղվում եմ իմ սիրելիգործերով։

92099303_579099799481413_1866175165696573440_n.jpg

Մեր պատմության մեջ սա թերևս ամենադժվարին և ամենաանորոշ ժամանակաշրջանն է։ Աշխատում ենք տանը, սովորում ենք րևոր են, որը մեծ հաճույք է պատճառում ինձ։ Գրքերը ասես կախարդական աշխարհ լինի, որից կտրվելը շատ դժվար է։

 

Իմ աշխատանքն ու դասերը ինձ համար շատ կաՕրվա ընթացքում մանկական գրադարանից կարդում եմ փոքրիկիս համար եւ պատասխանում եմ նրա անհամար հարցերին ու զարմանում նրա չարաճճիությունների վրա։

Քանի որ, ես բազմազավակ մայր եմ, ունեմ երեք որդի, որից մեկը անչափահաս է այդ պատճառով, իմ աշխատանքները շատ են եւ ես ազատ ժամանակ համարյա չունեմ, օրվա մեծ մասը անցկացնում եմ խոհանոցում, պատրաստում եմ ազգային ճաշատեսակներ քանի որ դրանք բոլորը շատ օգտակար են, բազմազան ու հարուստ վիտամիններով։ Հետևում եմ հիգիենայի կանոններին, որպեսզի զերծ մնանք վարաքներց։ Դիտում եմ լուրերի թողարկումները, քանի որ ինձ շատ է անհանգստացնում   ներկայիսիս։   

վիճակը։

92397577_1496549303886459_5419994912164675584_n.jpg վ92693093_667760133982179_5903716316841246720_n.jpg

Կեսօրվա արևոտ եղանակին փոքրիկիս հետ  բակ ենք դուրս գալիս, վայելում  ծաղկած ծառերի ու ծաղիկների բույրը։ Որդիս ունի փոքրիկ շնիկ, որիանունըԳռաֆ է մի որոշ ժամանակ էլ  նրան ենք տրամադրում, որին շատ ենք սիրում։  Իմ ամենաշատ դուր եկած պահը  երեկոն է, որովհետև այդ ժամանակ կարող եմ հանգստանալ ։Փոքրիկ Վարդանի համար կարդում եմ իր սիրած հեքիաթներից մեկը, միասին վերլուծում ու քննարկում ենք հերոսներին ։  Երբ վերջապես փակվում են իմ բալիկի մեծ ու գեղեցիկ աչուկները, ես դուրս եմ գալիս նրա սենյակից համբուրելով նրան։ Արդեն իմ սենյակում, որտեղ ես հանգստանում եմ, կարդում եմ իմ ամենասիրած գիրքը՝ Աստվածաշնչից մի հատված ։ Քնում եմ մեծ ակնկալիքով, որ լույսը կբացվի բարին էլ հետը և Ասծո կամքով  կհաղթահարենք այդ վիրուսը, և կապրենք մեր բնական առօրյայով։

92642104_3297079453638674_7619850764306874368_n.jpg         92348429_1135744266766578_9140885085401120768_n.jpg

92937424_691090388383414_562687625408806912_n.jpg