Рубрика: Հայ ժողովրդական բանահյուսություն և մանակական գրականություն

ՏՐԻՈԼԵՏ

Տրիոլետ

Տրիոլետ (ֆրանսերեն՝ triolet, ծագում է իտալերեն trio — «երեք» բառից), բանաստեղծության կառուցման կայուն ձև, որը բաղկացած է ութ տողից։

Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է չորրորդ և յոթերորդ տողերում, իսկ երկրորդ տողը՝ ութերորդ տողում։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։

17-րդ դարի ֆրանսիական պոեզիայից տրիոլետի ձևն անցավ մյուս գրականություններին։ Օգտագործվել է հատկապես 20-րդ դարի սկզբի բանաստեղծների կողմից։ Հայ գրականության մեջ բազմաթիվ տրիոլետներ է ստեղծել Վահան Տերյանը։ Օրինակ.Բազմաթիվ տրիոլետների հեղինակ Վահան Տերյանը

Չունի և պարսից արքան
Որքան պոետն անտուն,
Այնքան գանձ ու խնդում
Չունի և պարսից արքան.
Հարուստն է պոետն այնքան
Երկրի մթին բանտում…
Չունի և պարսից արքան
Որքան պոետն անտուն…

Հուր ես հագել հրեղենըդ,
Ալվարդըդ` կարմիր կրակ,
Նազում ես այնպես բարակ,
Հուր ես հագել հրեղենըդ։
Նիզակդ զա՛րկ հրազենըդ,
Կիզիր իմ հոգին, օ հրակ.
Հուր ես հագել հրեղենըդ,
Ալվարդըդ` կարմիր կրակ..
Չեմ տա երփեք անունըդ
Մութ աշխարհի այս փոշում.
Բոց է անուըդ հնչյուն —
Չեմ տա երթեք անուըդ։
Թող ինձ այրե սամումըդ,
Սերդ որ սիրտ է փշրում.
Չեմ տա երթեք անունըդ
Մութ աշխարհի աջս փոշում..
Խոր են քո հուր աչքերը,
Հուրդ իմ հուրն է այրում,
Սիրտըս երգում է հրում,
Խոր են քո հուր աչքերը։
Հուր են քո սուր տեգերը,
Հուրդ վառված իմ հրում,
Խոր են քո հուր աչքերը,
Հուրըդ իմ հուրն է այրում։

Рубрика: Պրակտիկայի փաթեթ

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ «Նորամուծության Եվ Ձերներեցության Ազգային կենտրոնի» Գիտատեխնիկական Գրադարանում

«Տիգրան Հայրապետյան » գրադարանի ղեկավար  Լուսինե Ալեքսանյանի հետ միասին, մենք «Մխիթար Սեբաստացի» քոլեջի գրադարանային գործ բաժնի ուսանողներս,  մասնակցեցինք  Նորամուծության  Եվ  Ձերներեցության Ազգային կենտրոնում   Գիտատեխնիկական Գրադարանում միջոցառմանը, որը տեղի ունեցավ 2021թ. Հունվարի 26- ին , ժամը15:00-ին:

Միջոցառումը  վարում էր ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի ղեկավար Լևոն Ղարիբյանը: Սկզբում, գրադարանի ղեկավարը ԵՊՀ դոցենտ Դիմիտրի Խաչատրյանին հանձնեց Շնորհակալագիր, ով գրադարանին  նվիրել էր Մոսկվայի Լոմոնոսվի անվան պետական համալսարանի երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Օգիլվիի անձնական գրադարանի գրքերը և ամսագրերը:

   Միջոցառումը բաղկացած էր երկու մասից : Առաջին մասում ներկայացվեց Ն.Ձ.Ա.Կ.-Ի գիտատեխնիկական գրադարանի իրականացրած հեռավար աշխատանքները «COVID-19» համավարակի պայմաններում ինչպես է կազմակերպվել: Աշխատանքը ներկայացրեց ՆՁԱԿ-ի գիտական քարտուղար Լիլիթ Վարդանյանը:Սեղի ունեցավ մտքերի և կարծիքների փոխանակում, այլ գրադարանների ներկայացուցիչների կողմից:

Լուսինե Ալեքսանյանը ներկայացրեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանի հեռավար աշխատանքները «COVID-19»համավարակի պայմաններում:

Երկրորդ մասում մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով մասնակցեցինք «Որտեղ և ինչպես որոնել տեղեկատվություն: Որոնում  EBSCO host հարթակում և համացանցում» թեմայով ռուսերեն լեզվով վեբինարին: Մասնակիցներիս կտրվի հավաստագիր:

Рубрика: Հայ ժողովրդական բանահյուսություն և մանակական գրականություն

ՍՈՆԵՏ

Սոնետ

Սոնետ (իտալերեն՝ sonettosonare — հնչել), բանաստեղծության կառուցման կայուն ձևերից մեկը։ Բաղկացած է 14 տողից՝ սկզբում երկու քառատող (կատրեն) և վերջում երկու եռատող (տերցետ

Սոնետի հանգավորման ձևերը շատ բազմազան են։ Ամենից բնորոշն այն ձևն է, երբ սոնետի քառատողերն ունենում են երկու ընդհանուր հանգ, որոնք տողերն իրար են կապում օղակաձև կամ խաչաձև հանգավորումով։ Իսկ եռատողերի մեջ հանդես է գալիս երեք հանգային վերջավորություն՝ ամենատարբեր դասավորությամբ։ առանձին դեպքերում էլ սոնետը կարող է ունենալ երեք քառատող և մեկ եզրափակիչ երկտող։

Ահա Վահան Տերյանի սոնետներից մեկը, որն ունի հանգավորման այսպիսի սխեմա. 

Իջնում է գիշերն անգութ ու մթին
Եվ այգը բացվում դառն ու մահահոտ,
Բայց հրկեզ հոգիս մորմոքում այս տոթ
Հավատում է դեռ քո առավոտին։

Թող կիտվի խավարն ավելի խրթին,
Եվ չարախինդ ճնշե հողն իր արյունոտ,
Ու թող գա, թե կա, ավելի չար բոթ,
Մեխվի զոհ-երկրիս անարգված սրտին։

Ուխտավոր անդուլ, դարերի ժառանգ
Մի հեք նաիրցի գնում եմ անկանգ.-
Թող գուժկան գիշերն անհաստատ դավե-
Որքան մութը սև՝ այնքան ես համառ,
Երկի՛ր, իմ երկիր, հավատով անմար,
Սուրբ է քո ուղին և պսակըդ վեհ…

Պատմություն

Սոնետի մեծ վարպետ Շեքսպիրը

Սոնետների ձևն սկիզբ է առել Վերածնության դարաշրջանի իտալական գրականության մեջ, ուր հայտնի են Դանթեի և Պետրարկայի սոնետները։ Շեքսպիրը գրել է սոնետների մի ամբողջ գիրք (154 սոնետ)։ Այդ ձևով ստեղծագործել են նոր ժամանակների շատ նշանավոր բանաստեղծներ։

Որոշ տարածում է ունեցել նաև այսպես կոչված «սոնետների պսակը», որը բաղկացած է 15 սոնետից և ունի այսպիսի կառուցվածք. յուրաքանչյուր բանաստեղծության վերջին տողը նույնությամբ կրկնվում են իբրև հաջորդի առաջին տող, իսկ վերջին սոնետը գոյանում է նախորդ 14 սոնետների առաջին տողերից։ Հայ գրականության մեջ ամենահայտնի սոնետների պսակի հեղինակը Հենրիկ Էդոյանն է։

Ընդհանրապես հայ գրականության մեջ սոնետի բանաստեղծական կուլտուրան արմատավորվեց շնորհիվ Վահան Տերյանի, Միսաք ՄեծարենցիՎահան ԹեքեյանիԵղիշե Չարենցի և այլոց։ Սոնետը սիրված ձև է եղել հատկապես արևմտահայ պոեզիայում, ուր նրա անունը բառացի թարգմանել և անվանել են «Հնչյակ»[1]։

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ ՍՈՆԵՏ

Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ։ — Դուք արվեստ եք ու հոգի։
Օ, կարելի՞ է արդյոք պրոֆիլը Ձեր չսիրել։
Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի՝
Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազար սոնետ նվիրել։

Դուք այնպես մե՜ղմ եք խոսում։ Երբ Դուք կարդում եք, տիկի՜ն,
Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի։
Եվ Ձեր աչքերը, գիտե՞ք, առանց ներքին կրակի,
Լուսաշող են՝ Ձեր կրծքի քարերի պես թանկագին։

Իսկ երբ ականջ եմ դնում ես Ձեր թեթև քայլերին —
Թվում է ինձ, թե նոքա տրիոլետներ[1] են երգում

Եվ այդ երգով հմայված՝ սիրտս տխրում է լռին։
Եվ Դուք գիտե՞ք, որ սիրուց հիվանդացած իմ հոգում
Ես միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի —
Երբ համբուրում եմ ես Ձեր բարակ մատներն ապակի։

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ ՍՈՆԵՏ


Կյանքին միշտ օտար, մահից վախեցող —
Ես շրջում էի այս գունատ երկրում,
Ուր չկար ցավի երջանկության ցող
Եվ ոչ չըմեռնող բախտի դառը թույն։
Նա իր կարոտով ու իր ցանկությամբ
Վառվեց իմ ամուլ գոյության վերա —
Քնքուշ, հեռավոր մի հրեղեն ամպ՝
Ես նորան տեսա ու բախտից մեռա…
Նա իր բոցերով այրեց ու գընաց.
Նա բերեց հոգուս մահու քաղցր կյանք,
Ուր հեզ վառվում է հավիտյան անլաց
Անմեռ տրտմության մի պայծառ տանջանք,—
Մի պաղ քարացում աղոթքի կանգնած,
Մի վայելք֊հուշի չըմեռնող արբանք.

ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ ՍՈՆԵՏ

Տերևաթափ ծառերուն տակ իրիկոՙւն…
Աշնան օրվան արևի մը՛ մայրական
Մեկնումն անվերջ, ու փափկաքայլ ու խոհուն,
Զերթ սենյակե մ’ուր քնացավ իր տղան…

Քու ցավիդ մռայլ երեսին վրա,-
Նեխած, բորբոսած լճի մը նման,-
Երբ հանկարծ ճաճանչ մ’արևի կիյնա,
Երբ որ կը փայլի Հույսը մեկ վայրկյան…


Վահան Թեքեյան․ Քու հիշատակդ այս գիշեր

Քու հիշատակդ, այս գիշեր, զիս լալու չափ կհուզե․
Կարծես մեկնած էր սրտես, և գաղտնաբար այս գիշեր
Ետ կդառնա, ու հին տեղն ու հին գգվանքը կուզե,
Կսեղմվի գրկիս մեջ, կբարձրանա կուրծքս ի վեր։

Քու պատկերըդ աչքիս մեջ և քու ձայնըդ ականջիս,
Կթրթըռան այս գիշեր, երակներուս մեջ կարծես
Քաղցրահոտ շունչդ է լեցված, որ կզգլխե, կօրրե զիս,
Մինչ երեսես ալ կանցնին կարծես մատներըդ անտես։

Ետ կդառնան մի առ մի մեր հին ժամերն անկորուստ,
Կարավանին հետ աստեղց անոնք կուգան վերստին,
Հոգիս փարախն է բացվող ընդդեմ իր քաղցր հոտին։

Հիշատակովդ, այս գիշեր, կզգամ անչափ զիս հարուստ,
Այնչափ բարի, երջանիկ․․․ որ գթությամբ մը անհուն
Կմտածեմ զայն բաժնել երկրի բոլո՜ր խեղճերուն․․․։

Рубрика: Հայ ժողովրդական բանահյուսություն և մանակական գրականություն

Առաջադրանք

ՔՆԱՐԵՐԳՈՒԹԸՈՒՆ

Քնարերգություն

Քնարերգությունգեղարվեստական գրականության երեք սեռերից մեկը։ Իրականության գեղարվեստական արտացոլման և գնահատման բազմազան ձևերն ու եղանակները վերջին հաշվով արտահայտվում են էպիկական (պատմողական), դրամատիկական (թատերգական) և քնարական երկերի մեջ։ Այդ հիման վրա էլ, դեռ անտիկ աշխարհից սկսած, գրականություն բաժանվել է երեք սեռի, որոնք ունեն իրենց վառ արտահայտված յուրահատկությունը, ինչպես արտացոլվող բովանդակության, այնպես էլ նրա բացահայտման սկզբունքների առումով։ Եթե էպիկական և դրամատիկական երկերում գրողն ստեղծում է արտաքին աշխարհի պատկերներ, դեպքերի որոշակի շղթայի (սյուժեի) մեջ հանդես եկող օբյեկտիվ մարդկային կերպարներ, ապա քնարերգությունն ունի գերազանցապես սուբյեկտիվ բնույթ։ Այստեղ կյանքի, մարդուն շրջապատող հանգամանքների արտացոլումը տեղի է ունենում ոչ այնքան ուղղակի պատկերման, որքան դրանց նկատմամբ վերաբերմունքի բացահայտման ճանապարհով։ Առաջին պլան են մղվում ոչ թե արտաքին աշխարհի երևույթները, դեպքերը, այլ անհատի հոգում դրանց հարուցած տրամադրությունըզգացմունքն ու ապրումները։ Դա էլ հենց դառնում է իրականության ըմբռնման ու գաղափարական գնահատման ելակետ։ Քնարական ստեղծագործությունը, որը սովորաբար փոքր ծավալի չափածո երկ է, հիմնվում է որևէ ապրում-պատկերի վրա։ Վերջինիս հուզարտահայտման և ծավալման եղանակով էլ պայմանավորված է քնարական ստեղծագործության կառուցվածքն ու զարգացման ընթացքը։ Սակայն իր արտահայտման եղանակով լինելով սուբյեկտիվ, քնարերգությունն կարող է ներկայացնել օբյեկտիվ իրականության լայն պատկերը՝ բեկված անհատական վերաբերմունքի և ապրումների մեջ։ Քնարական ստեղծագործության հասարակական ու գեղարվեստական արժեքի հիմնական չափանիշն այն է, թե բանաստեղծի անհատական հուզաշխարհի միջոցով ինչպես են արտահայտվում ժողովրդի հոգեկան նկարագրի ու ժամանակի էական գծերը։

Մեծ պոետը, խոսելով իր մասին, իր եսի մասին՝ խոսում է ընդհանուրի, մարդկության մասին, որովհետև նրա խառնվածքի մեջ կա այն ամենը, ինչով ապրում է մարդկությունը:— Վիսարիոն Բելինսկի[1]։


Քնարերգության մեջ ևս հանդես է գալիս որոշակի գեղարվեստական բնավորություն, որը, սակայն, ամբողջանում է ոչ թե դեպքերի ու կենսական հարաբերությունների, այլ ապրումների և վերաբերմունքի բացահայտման ճանապարհով։ Այդ պատճառով էլ այդ կերպարը կոչվում է քնարական հերոս։ Դա մեծ մասամբ իր՝ բանաստեղծի, աշխարհազգացողության և նույնիսկ կենսագրական գծերի ուղղակի կրողն է, բայց ազատված պատահական ու երկրորդական կողմերից, հասցված տիպականացման, ճանաչողական ու դաստիարակիչ նշանակության որոշակի աստիճանի (օրինակ՝ Պետրոս ԴուրյանիՎահան ՏերյանիՄիսաք Մեծարենցի պոեզիայի մեջ հանդես եկող քնարական բնավորությունը)։ Սակայն առանձին դեպքերում սեփական հուզաշխարհի ինքնաբացահայտմամբ, այսինքն՝ իբրև քնարական հերոս, կարող են հանդես գալ նաև այնպիսի դեմքեր, որոնք չեն կարող նույնացվել հեղինակի հետ (օրինակ, Հովհաննես Թումանյանի «Գութանի երգը», Ավետիք Իսահակյանի «Մաճկալ ես, բեզարած ես․․․» բանաստեղծությունները)։

Քնարական սեռի մեջ մտնում են մի շարք տարատեսակներ (ժանրեր)։ Դեռ անտիկ աշխարհում, ելնելով քնարական ստեղծագործության արտահայտած տրամադրության բնույթից, տարբերել են այնպիսի ժանրեր, ինչպիսիք են ներբողը, հիմնը, դիֆիրամբըեղերերգը, տապանագիրը, հովվերգությունը և այլն։ Նոր ժամանակներում, հատկապես XX դարում, ավելի բնորոշ է դառնում քնարերգության թեմատիկ բաժանումը։ Ըստ այդ բաժանման՝ տարբերում են քաղաքացիական և անձնական, խոհափիլիսոփայական և բնանկարային, սիրային և այլ բնույթի բանաստեղծություններ։ Այս տարբերակումը, սակայն, խիստ պայմանական է, քանի որ քնայան մի տեսակի տարրերը կարոդ են ազատորեն հանդես գալ մյուսի մեջ։ Դրա լավագույն ապացույցը կարող են համարվել Վլադիմիր ՄայակովսկուԵղիշե Չարենցի և հեղափոխական դարաշրջանի մյուս մեծ բանաստեղծների գործերը, որոնցում, ըստ էության, վերանում է քաղաքացիական և անձնական մոտիվների հակադրությունը։

Քնարերգությունը՝ իբրև բովանդակության և կառուցվածքի յուրահատկությամբ օժտված ինքնուրույն գրական սեռ, պետք է տարբերել քնարականությունից (լիրիզմից), որը որպես որոշակի տարր կարող է հանդես գալ նաև էպիկական ու դրամատիկական երկերի մեջ՝ հաղորդելով նրանց զգացմունքային վարակիչ անմիջականություն։ Այդ հիման վրա երբեմն պայմանականորեն խոսվում է քնարական վեպի, պատմվածքի կամ նույնիսկ դրամայի մասին։ Քնարական և պատմողական տարրերի սերտ միաձուլումով XVIII-XIX դարերում գրականության մեջ առաջացան հատուկ, այսպես կոչված, քնարավիպերգական ժանրեր, ինչպիսիք են ժամանակակից պոեմը, բալլադը, չափածո առակը։ Ունենալով ուժեղ քնարական տարերք, այս ժանրերը հենվում են որոշակի սյուժեի և կերպարների վրա, տալիս են արտաքին աշխարհի օբյեկտիվ առարկայական նկարագրությունը, որը բնորոշ չէ «մաքուր քնարերգությանը»։

Քնարական պոեզիան ստեղծվում է զգացմունքայնությամբ, քնարական հուզականությամբ փոխանցելով հեղինակի տրամադրությունը՝ առաջացնելով յուրօրինակ զգացումներ։ Ըստ Աժեգովայի բառարանի քնարերգությունը դա զգացմունքայնություն է, տրամադրություն և նրբություն, իսկ ըստ Եֆրեմովի բառարանի այն բնավորության հուզականությունն է, բանաստեղծական զգացմունքը և հոգեվիճակը։ Ըստ Կրիսինայի բառարանի քնարական պոեզիան արտահայտում է հեղինակի տառապանքներն ու զգացմունքները։ Քնարերգության մեջ մտնում են բանաստեղծություններըերգերըռոմանսներընամակները,էլեգիաները և այլն։

Քնարերգության հիմքը կազմում են բառերը, որոնց միջոցով հստակորեն փոխանցվում է հեղինակի տրամադրությունը։ Քնարերգության պահպանված և մեզ հասած երգերը հիմնականում Դավիթ արքայի երգերն են և Երգ երգոցները։ Քրիստոնեական քնարերգության հիմք կազմող սաղմոսները ի հայտ են եկել մի փոքր ուշ և թարգմանվել եվրոպական բոլոր լեզուներով։ Երգ երգոցները մեծ մասամբ վերագրվում են Սողոմոնին, որոնք կարելի է անվանել քնարա-դրամատիկական պոեմներ, որոնք էլ առաջ բերեցին շատ տարբեր մեկնաբանություններ։

ԹՎԱՐԿԻՐ ՔՈ ՍԻՐԵԼԻ ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԻՆ

Եղիշե Չարենց

Վահան Տերյան

Հովհաննես Թումանյան

Պարույր Սևակ

Ավետիք Իսահակյան

Առանձնացրու հայ բանաստեղծների քեզ սիրելի բանաստեղծությունները:

«ՄՈՐ ՁԵՌՔԵՐԸ »Պարույր Սևակ

Ազատությում Միքայել Նալբանդյան «Աշնան մեղեդին» Վահան Տերյան

Հովհաննես Թումանյան« Հին օրհնություն, Կաքավի Գովքը»

Ավետիք Իսահակյան «Դու անցորդի պես, Իմ աղոթքս, Մի մրահոն աղջիկ տեսա»

«Աշնան մեղեդին» Վահան Տերյան

Վազգեն ՕՎՅԱՆ

Արձակ բանաստեղծություններ



ՂԱՐԱԲԱՂ

Քեզ որոնեցի մեր սուրբ քերթության մատյանների մեջ, մեր հայրենախոս տաղարաններում քեզ որոնեցի և մեր ամրակուռ ու նվիրական ամրոցների մեջ։
Դու մեսրոպյան գիր, դու հայկյան աղեղ, Դավիթ Բեկի սուր, Սասնա ծուռ էիր։
Քեզ որոնեցի նահատակների շիրմաքարերին, որդեկորույս մոր արցունքների մեջ քեզ որոնեցի և խրճիթների սյուները լիզող շեկ բոցերի մեջ։
Դու Կաքավաբերդ, Գայանեի վանք, դու Անահիտի ջարդված գուռ էիր։
Քեզ որոնեցի մեր հին վանքերի կամարների տակ, մեր Գանձասարի խորունկ խուցերում քեզ որոնեցի և Ամարասի արդեն մամռապատ խաչքարերի մեջ։
Դու անխոնջ դպիր, դու հրաշք նաղաշ, մեռոնի բույր ու խնկի հոտ էիր։
Քեզ մեր հեթանոս աստվածների մեջ ես որոնեցի, քեզ որոնեցի վաղուց մոռացված մեհյանների մեջ, բարձր ժայռերի խորհրդավոր ու մութ անձավներում քեզ որոնեցի։
Դու Վահագն էիր մի հրագանգուր, դու գարնան կայծակ ու որոտ էիր։
Քեզ որոնեցի մեր արցախաբառ հորովելներում, մեր քաջ պապերի հյուսած ասքերում քեզ որոնեցի և հեքիաթներում ու լեգենդներում զարմանահրաշ…
Դու հայրենի երգ, հայրենի եզերք, հայրենի արև ու կարոտ էիր։
Քեզ որոնեցի թուխ աչքերի մեջ մեր աղջիկների, մեր տղաների հայացքների մեջ և մանուկների զվարթ ու պայծառ ժպիտների մեջ։
Դու անմեղություն, դու առաջին սեր, դու լուրթ մանուշակ ու նարոտ էիր։
Քեզ որոնեցի կարկաչների մեջ մեր աղբյուրների, մեր գետակների զուլալության մեջ քեզ որոնեցի և մեր հանդերի ու հովիտների ցող ու շաղի մեջ։
Դու լազուր երկինք, դու աստղերի ցոլք, կյանքի արարում ու ծնունդ էիր։
Բարձրագագաթ մեր լեռների մեջ քեզ որոնեցի, քեզ որոնեցի Քիրս ու Մռավի կանաչ լանջերում և իմ հայրենի սեգ կաղնիների շառաչների մեջ։
Դու ոսոխի դեմ միշտ անխոց վահան, անառիկ ամրոց ու մկունդ էիր։
Քեզ որոնեցի պատմությունների քառուղիներում, մեր անցած ճամփի խաչմերուկներում քեզ որոնեցի և որոնեցի մեր երակներում հոսող արյան մեջ։
Դու մեր հավատը ու մեր հավատի հավերժ անվախճան ոսկե հունդն էիր*։

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ

Ոչ Լենկ-Թեմուրի աշխարհակործան բանակները ինձ ծնկի բերեցին, ոչ յաթաղանը դահիճ Կաջարի, ոչ էլ խորշակը անապատների։
Ես քարե տաճար, քարե ամրոց ու քարե բերդ էի։
Ոչ պարսից արքան կարողացավ ինձ առևանգել իր որոգայթներով պիղծ ու կեղծավոր, ոչ էլ մոգերը կարղացան ինձ հավատափոխել սուտ խոստումներով ու երդումներով նենգ ու կեղծավոր։
Ես Ամարասի վանքում դպիր ու վարդապետ էի։
Նենգամիտ մարդիկ ինձ հազար ձևով ամբաստանեցին և հազար ձևով փորձեցին նրանք բնից ինձ հատել, բայց մեր դարավոր թթենու նման ամուր կառչեցի մեր ժայռ ու քարին, ճյուղավորվեցի, խշշացի նորից…
Ես բարձր լեռան գագաթին կանգնած Կուսաբերդ էի։
Ոչ արյունառուշտ դավաճանների թունոտ տեգերը կարողացան իմ հավատը խոցել, ոչ հերետիկոս-կռապաշտները՝ հոգուս մեջ պահած երազը բոցել։
Ես աստվածային Հայկի աղեղից թռած նետ էի։
Ոչ հուդաների սուտ համբույրներն ու հորի բերանին փռած գորգերը ինձ սասանեցին, և ոչ էլ խարդախ դրածոների գոռում-գոչյուններն իմ հայրենականն ինձնից վանեցին։
Ես մեր ձորերում հավերժ շառաչող Թարթառ գետ էի։
Եվ առաջինը մեր այս լեռներից ես ձեռք մեկնեցի բարեկամության՝ լուրթ ստեպների քաջ զավակներին…
Եվ առաջինը ծառս եղա հպարտ՝ ընդդեմ բռնության, և առաջինը ես ազատության դրոշ պարզեցի…
Թիկունքս՝ ամուր, հոգով հայրենի հողի հետ էի։
1975 թ.

* * *
Ոսոխիդ աչքում փշի պես ցցված ես քո կիսավեր վանքի մի սյունն եմ, ես զորությունն եմ քո լուրթ գետերի, քեզնով հաստատված քո խորությունն եմ։
Ես քո հին վիշտը, հին տրտմությունը և քո անսպառ համբերությունն եմ, ապառաժները ճեղքող ծառերիդ ձույլ արմատների համառությունն եմ, ես քո դարավոր բերդ-ամրոցների անառությունն եմ։
Ես՝ քո ծաղկունքի բուրմունքն ու գույնը, փխրությունն եմ քո սևահողի։ Ես՝ քո թթենու քաղցրությունը, որը դառնում է նաև թունդ օղի… Դու՝ իմ հայրենի օջախն ու տունը, ես՝ ջերմությունը օջախիդ պողի…
Հեղեղների դեմ ես քո ժայռերի կարծրությունն եմ, ես քո լեռների բարձրությունն եմ մութ հողմերի դեմ։ Որ աղբյուրներդ միշտ զուլալ մնան, ես քո սարերի ճեփ-ճերմակ ձյունն եմ, քնքշությունն եմ ես քո դաշտերի, լեռներիդ թառած սեգ արծիվներիդ քարակոփ բույնն եմ։
Արևի փոքրիկ շողից չխաբվող ես քո բողբոջի զսպվածությունն եմ։ Ես հեռուն չված արագիլներիդ քո գիրկը կանչող հայրենի տունն եմ։ Այս ժայռերի մեջ ցրտին ու տոթին կանգնած դիմադիր՝ քո կաղնիների տոկունությունն եմ, ես ղողանջը քո հորովելների, ես մոխիրներից հրաշքով հառնած քո հեքիաթային փյունիկ թռչունն եմ։
Ես երազներն եմ քո հազարաձև, քո հնությունն ու քո նորությունն եմ, քո Գանձասարի սրբատաշ քարը, խոյակն ու սյունն եմ, նոր ընթացք առած, ձորում ծովացած Թարթառիդ հունն եմ….
Ես անհիշելի դարերից եկած, փորձությունների հրերով անցած, քեզնից սկսած ու շարունակվող քո պատմությունն եմ*։
1975 թ.

ԱՄԱՐԱՍԻ ՎԱՆՔՈՒՄ

Հրաշք է ասես կանգնած տիրաբար այս կանաչ հովտում։
Մի պառավ տատիկ խորանի առջև զույգ մոմ է վառել, չգիտեմ աստծո՞ն, թե՞ այս հրաշքին է նա լուռ աղոթում։
Հավատացյալի մի սուրբ երկյուղով կանգնել եմ ահա կիսամութի մեջ, շուրջս եմ նայում։
Բարձր գմբեթի քիվերին նստած աղավնիներն են կամաց ղունղունում, իսկ երես առած ճնճղուկները կռիվս են տալիս, ճռվողում անվերջ։
Ու ես փակում եմ աչքերս մի պահ։
Հիմա ուր որ է ղողանջեն պիտի զանգերը պղնձե։
Հիմա կթնդան կամարների տակ Տաղը հարության ու Վարդավառի։
Հիմա մի խելառ, մի ծուռ վարդապետ թաքուն կնայի պատի տակ կանգնած խորոտ Շողերին ու ա՜խ կքաշի։
Հիմա կգա մի թխաչ պատանի և սուրբ Մարիամի պատկերի առջև սիրտը կմաշի։
Հիմա…
Եվ հանկարծ մեկը բռնում ու քաշում է թևս։
Վանքի պահակն է։ Ես սթափվում եմ։
— Դո՞ւ հավատո՞ւմ ես,- և նայում է նա իմ աչքերի մեջ, ժպտում մեղավոր։
— Ես հավատում եմ,- պատասխանում եմ։- Ես հավատում եմ Հարության տաղին, խորոտ Շողերին, այն վարդապետին, որ ա՜խ էր քաշում։ Ես հավատում եմ այս ճարտարակերտ, կանաչ հովտի մեջ տիրաբար կանգնած հրաշք տաճարին։
Ես հավատում եմ տաճարն այս կերտող իմ ժողովրդին։

ՎԱՀԱՆ ԹՈԹՈՎԵՆՑ

Աղոթքին ձևը

Գիշեր է։

Կուլա կույսը, կուլան անոնք, որ մինակ են, միսմինակ… Երկու ձեռքերու մեջ սեղմած իր գլուխը, աչքերը գոց, կը վազե ան հողմի մը պես դեպի երազներու քաոսը։

Մերկ է ան, ինչպես բոլոր գեղեցկությունները, և իր ցրքուն մազերուն տակեն կ՚երևին իր չքնաղ ուսերը, ինչպես լուսինկան՝ սաղարթներու բացատներեն, կամ ինչպես աղավնյակ մը՝ ցանցին մեջ։

Չխոսիր, լուռ է շուշանը, որ կաճի, լուռ է հույսը, որ կը մարի։

Մի՛ լար, ո՜վ կույս, վե՜ր առ գլուխդ և մեկդի նետե՛ ճա­կատիդ մեռելաբույր և դամբանական ստվերները, ոսկեզօծե զայն աստղերու խորհուրդով, վասնզի դուն իբրև ճառագայթ մը պիտի խառնվիս Արշալույսի հսկայական թափորին։

Ճշմարիտ ճառագայթ մը ըլլալ՝ երկու գիշերներու մեջ սավառնող աստվածություն մը կը նշանակե։

Չշարժիր ան, կ՚սպասե, որ Արշալույսը իր թևերուն վրա առնե և փայփայե իր տրտմությունը, որ երկինք մըն է։

Ծունկի եկած է, գլուխը սեղմած երկու ձեռքերուն մեջ, քիչ մը կորացած՝ լուռ կը հեծկլտա հեռավոր մշուշին մեջ։

Աղոթքը այս ձևը կառնե խավարին մեջ։Կո՜ւյսը…[ էջ ]Աղերսանք

Աճի՛ր, ո՛վ իմ տրտմությունս, ծով եղի՛ր իմ աչքերուս խորը։

Փթթի՛ր և աճի՛ր, վասնզի կուզեմ, որ աչքերս վերջալույս մը ըլլան իմ միջոցիս և իմ անհունությանս մեջ։ Բոլոր կարմրությունները ունեին անոնք, դուն՝ ո՜վ իմ մենավոր տրտմու­թյունս, եղի՛ր ստվերը, եղիր սյուքը և հողմը վերջացող սերերուն, եղի՛ր խորհուրդը թափանցիկ գիշերին։

Մայրս պիտի լա հոն, ուշ գիշերին, և պիտի թափե իր մարգարիտները, որոնք իմ երկինքս պիտի աստղալուսեն։

Մա՛յր, բա՛ց կուրծքդ հոն՝ իմ վերջալույսի բարձունքներուն վրա՝ իբրև լուսինկան իմ չարչարված, միսմինակ դաշտերուն ու ամայի տարածություններուն համար։

Ո՛չ մեկ Աստված թող հանդգնի թևել իմ դրությանս մեջեն։ Ես Տիեզերք մըն եմ, իմ վեհությունը Ես ի՛նքս եմ։

Ես բացարձակ եմ իմ անհունությանս մեջ։

Աճի՛ր, ո՜վ իմ մենավոր տրտմությունս, ծո՜վ եղիր աչքե­րուս խորը։Ճակատագիր

Դուն թռչուններուն ամենեն գեղանին ես, ո՜վ իմ Սիրա­կանս, թեև փետուր մ՚անգամ չունենաս ուսերուդ վրա։

Քու շունչեդ կ՚առնեն բոլոր ծաղիկները իրենց բույրերը ու գույները, վարդը՝ իր կարմիրը, մանիշակը՝ իր կապույտը, շուշանը՝ իր ճերմակը։

Քու բերանեն դուրս ելած շունչն է, որ բոլոր ծաղիկները կը վերաշնչեն, և իրենց գոյությունը կը պահեն։

Դուն մայրն ես բոլորին, ատոր համար է, որ երբ անոնցմե մին ճզմվի անկիրթ ոտքի մը տակ, սիրտիդ ձայնը կը լսվի անիմանալի անկյունե մը. կը հեծկլտաս, կը տրտմիս բոլո­րին համար։ Մա՜յրն ես ամենուն։Տիեզերքն ինձ խոստացավ պարգևել իր գարունը―հսկա­յական նվագարան բնության։ Ես նախընտրեցի լացիդ հեկե­կականքները,[ էջ ]զոր կը լսեմ՝ ուշ գիշերին, շուշանի մը կամ վարդի մը թուփի տակեն։

Մ՛ի փորձեր իմ արցունքներս մազերովդ սրբել, վասնզի վշտագին ա՜նգղը պիտի դառնաս։

Իմ արցունքներս, ո՜վ իմ Սիրականս, հուրի զորությունը ունին և պիտի հրդեհեն մազերդ։

Դուն հայելին ես, որուն խորքին մեջ կանդրադառնան բոլոր գեղեցկությունները և դուն անգիտակ ես այդ բոլորին։

Քեզի համար խենթ մը ըլլալուս շատ ալ չեմ ցավիր, քանի որ անհունությունը ինձ այդպե՛ս ճակատագրեց։

1912 թ.Ես ծաղիկ չունիմ…


Իմ ծաղիկներս ես բաշխեցի ուրիշներուն և իմ գարնան կողո­վը պարապ է։
Արծաթ չստացա ես իմ ծաղիկներուս փոխարեն, այնպե՜ս տվի ես բոլորին, իմ գարնան կարմիր վարդերը․․․

Ես հազիվ կը դողդոջեմ անոնց թարմության հիշատակով։ Ձեռքս կը նետեմ կողովիս, անիկա լեցուն էր գարնան ծաղիկ­ներով, որո՞ւ տվի ես զանոնք, ո՞վ տարավ և ի՞նչ նվիրեց փոխարեն։

Իմ գարնան կողովը պարապ է, ի՞նչ ես դեմս կանգնած լալագին և ո՞վ ես դու…
Ծաղիկ չտվի քեզ, ես բոլորին բաշխեցի իմ գարնան ծա­ղիկները։
Իմ գարնան կողովին մեջ միայն անցած աղվորություններու դողդոջուն բերկրանքը կա…

Ես ծաղիկ չունիմ…