Рубрика: Հայ ժողովրդական բանահյուսություն և մանակական գրականություն

ՏՐԻՈԼԵՏ

Տրիոլետ

Տրիոլետ (ֆրանսերեն՝ triolet, ծագում է իտալերեն trio — «երեք» բառից), բանաստեղծության կառուցման կայուն ձև, որը բաղկացած է ութ տողից։

Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է չորրորդ և յոթերորդ տողերում, իսկ երկրորդ տողը՝ ութերորդ տողում։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։

17-րդ դարի ֆրանսիական պոեզիայից տրիոլետի ձևն անցավ մյուս գրականություններին։ Օգտագործվել է հատկապես 20-րդ դարի սկզբի բանաստեղծների կողմից։ Հայ գրականության մեջ բազմաթիվ տրիոլետներ է ստեղծել Վահան Տերյանը։ Օրինակ.Բազմաթիվ տրիոլետների հեղինակ Վահան Տերյանը

Չունի և պարսից արքան
Որքան պոետն անտուն,
Այնքան գանձ ու խնդում
Չունի և պարսից արքան.
Հարուստն է պոետն այնքան
Երկրի մթին բանտում…
Չունի և պարսից արքան
Որքան պոետն անտուն…

Հուր ես հագել հրեղենըդ,
Ալվարդըդ` կարմիր կրակ,
Նազում ես այնպես բարակ,
Հուր ես հագել հրեղենըդ։
Նիզակդ զա՛րկ հրազենըդ,
Կիզիր իմ հոգին, օ հրակ.
Հուր ես հագել հրեղենըդ,
Ալվարդըդ` կարմիր կրակ..
Չեմ տա երփեք անունըդ
Մութ աշխարհի այս փոշում.
Բոց է անուըդ հնչյուն —
Չեմ տա երթեք անուըդ։
Թող ինձ այրե սամումըդ,
Սերդ որ սիրտ է փշրում.
Չեմ տա երթեք անունըդ
Մութ աշխարհի աջս փոշում..
Խոր են քո հուր աչքերը,
Հուրդ իմ հուրն է այրում,
Սիրտըս երգում է հրում,
Խոր են քո հուր աչքերը։
Հուր են քո սուր տեգերը,
Հուրդ վառված իմ հրում,
Խոր են քո հուր աչքերը,
Հուրըդ իմ հուրն է այրում։

Автор:

I am Margarita Minasyan.I was born on the 9th of September in 1980.I studied in the secondary school of Dalar. I graduated from the school in 1998. Now I study at Mkhitar Sebastatsi college. In the faculty of Library.I am married.I have three sons.

Оставьте комментарий